Չարենցավանի «Վանը» տեղեկացնում է, որ թիմի կազմը համալրել է Արթուր Քարտաշյանը։
«Մեր առաջին տրանսֆերը՝ Չարենցավանը ունի նոր պաշտպան»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն ներկայացվում։
Քարտաշյանի վերջին թիմը Նիկոսիայի «Օլիմպիակոսն» էր։ Նա հանդես է եկել նաև «Փյունիկում», «Սևանում» և «Նոայում»։