«Վիլյառեալի» մարզական տնօրեն Խորխե Գալյեգոն արձաձանքել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։
«Սպերցյանի նկատմամբ մեր ակումբի հետաքրքրության մասին բոլոր լուրերը հերթական շշուկներն են»,- Գալյեգոյի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍՎ-ն։
Այս մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: