Ճապոնիայի հավաքականը մեդալային հաշվարկով լավագույնն է 2023 թվականի ձմեռային ունիվերսիադայում։
Մարզիկները մրցեցին մրցանակների 83 հավաքածուի համար 12 մարզաձևերում՝ բիաթլոն, լեռնադահուկային սպորտ, կյորլինգ, արագասահք, դահուկավազք, սնոուբորդ, գեղասահք, հոկեյ և այլն։
Ճապոնիայի հավաքականը նվաճել է 21 ոսկե, 17 արծաթե և 10 բրոնզե մեդալ։
Թիմային հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Կորեայի հավաքականը (12-8-9), երրորդը՝ Կանադայի մարզիկները (6-1-6): Ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցել են 47 երկրների մարզիկներ։