ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտին են մոտենում Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը։
Հեղինակավոր մրցաշարում իր մրցելույթներն արդեն ավարտել է լեռնադահուկային սպորտում մեր միակ ներկայացուցիչ, ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի առաջատար Հարություն Հարությունյանը (Ծաղկաձոր):
Հունվարի 18-ին կայացած Հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հարությունը 33 պետությունների, 93 մասնակիցների հետ պայքարում զբաղեցրել է 37-րդ տեղը: Ցավոք հունվարի 21-ի ոլորավայրեջք մրցաձևում բավականին վստահ ավարտելով 1-ին փորձը, չհաջողեց՝ երկրորդում:
Համաշխարհային ձմեռային ուսանողական 31-րդ խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը պայքարի է դուրս եկել հունվարի 21-ին: Ի դեպ առաջին անգամն է, որ Հայաստանը ներկայացուցիչ է ունեցել սնոուբորդի միջազգային մրցումներում:
Զուգահեռ հսկա ոլորավայրեջքի որակավորման փուլում մեր մարզիկը ցույց է տվել 39.37 վայրկյան արդյունք և դուրս եկել 1/16 եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է ամերիկացի Հանտեր Բերնարդին և դուրս մնացել մրցապայքարից: Ընդհանուր հաշվարկով Նորիկ Թադևոսյանը 33 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 29-րդ տեղը:
Այսօր նա հանդես կգա զուգահեռ ոլորավայրեջքի մրցումներում: