«Բարսելոնայի» պաշտպան Հեկտոր Բելերինը չի ցանկանում կարիերան շարունակել Պրեմիեր լիգայի ակումբներում, հայտնում է Sport.es-ը։
Ըստ հրապարակման՝ հունվարին իսպանացին մի քանի առաջարկ է ստացել Պրեմիեր լիգայից։ Նրանցից մեկն Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար պայքարող «Էվերթոնն» էր։
Լա Լիգայից առաջ Բելերինն արդեն խաղացել է Պրեմիեր լիգայում «Արսենալի» կազմում 2014-ից 2021 թվականներին։
2021-ից 2022 թվականներին ֆուտբոլիստը մեկ տարի վարձավճարով հանդես է եկել «Բետիսում»։
2022 թվականի սեպտեմբերին իսպանացին մեկ տարվա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ և չկարողացավ իր խաղով տպավորել թիմի ղեկավարությանը։ Ամռանը կատալոնացիները նախատեսում են բաժանվել ֆուտբոլիստից։