«Կոպենհագենի» պաշտպան Վիկտոր Քրիստենսենը կարիերան կշարունակի Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 20-ամյա դանիացին մոտ է «Լեսթերին» միանալուն։ Անգլիական ակումբն արդեն համաձայնեցրել է գործարքը։
Տրանսֆերի համար ակումբը կվճարի 20 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Ինքը՝ խաղացողը, 5 տարվա պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։
Այս մրցաշրջանում Քրիստենսենը անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































