Ռոմերսիո Պերեյրան և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոմերսիոն երևանյան թիմին միացել էր 2022 թվականի հունվարին: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 31 խաղի, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Ռոմերսիոյին և մաղթել հաջողություն հետագա կարիերայի ընթացքում: