«Ուրարտուի» սան Համլետ Սարգսյանը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի բանակայինների կազմում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
18-ամյա կիսապաշտպանն «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 1 պաշտոնական հանդիպման՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղին։
«Ուրարտուն» հաջողություն է մաղթել երիտասարդ ֆուտբոլիստին ԲԿՄԱ-ում։