Ֆուտբոլային գործակալ Ռոման Օրեշչուկը խոսել է «Կրասնոդարի» 22-ամյա հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ՊՍՎ հնարավոր տեղափոխությունը։
«Սպերցյանը պատրաստ է խաղալ ՊՍՎ-ում։ Այս տղան արդեն 1․5 տարի է, ինչ պատշաճ մակարդակ է ցուցադրում։ Նա կարող է զարգանալ Էրեդիվիզիում, սա լավ եվրոպական կարիերայի սկիզբ է։ Տեսեք, թե ինչպես է այժմ այնտեղ խաղում Շիմանսկին, որը 15 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը նրանից վատը չէ, գուցե ավելի երիտասարդ է ու պակաս փորձառու է։ Ես նրանց կդնեի նույն հարթության վրա։ Շիմանսկին Նիդեռլանդներում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Կարծում եմ, որ Էդուարդը կարող է խաղալ այնտեղ։ Եթե քեզ այդպիսի թիմ են կանչում, ուրեմն պետք է գնալ։ Սա ամենահիասքանչ առաջնությունն է, որտեղ կարելի է պատրաստվել եվրոպական լիգաներին և սովորել լեզուն, հետո մի քայլ առաջ գնալ»,- Օրեշչուկի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։
«Կրասնոդարի» սանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։