Մեկնարկել է «Ալաշկերտի» հավաքը Բելեկում, որը կընթանա մինչև փետրվարի 14-ը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ուսումնամարզական հավաքի ընթացքում թիմը կանցկացնի 7 ստուգողական հանդիպում։ Հայտնի են 5 մրցակիցները։
28.01 «Պոդբեսկիձիե» (Լեհաստան)
01.02 «Ենիսեյ» (Ռուսաստան)
05.02 «Նեֆթչի» (Ուզբեկստան)
09.02 «Զարյա» (Ուկրաինա)
13.02 «Կիզիլ Ժար» (Ղազախստան)
Հայտարարության մեջ նշված է, որ նոր տրանսֆերների մասին կտեղեկացվի առաջիկայում։