Անդրե Մենսալաոն և Դամե Դիոպը հեռանում են «Փյունիկից»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին մեր հաղթանակներում ունեցած իրենց ավանդի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
Երկու ֆուտբոլիստներն էլ «Փյունիկին» էին միացել այս մրցաշրջանում՝ ամառային տրասնֆերային պատուհանի ընթացքում։