«Ուրարտուի» նորեկ Արաս Օզբիլիսը խոսել է երևանյան ակումբին միանալու մասին։
«Շատ ուրախ եմ, որ եկել եմ այստեղ, ինձ շատ լավ դիմավորեցին, բոլորը շատ ջերմ են այս ակումբում, լավ են տրամադրված։
Ինքս էլ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ թիմին»,- ասել է Օզբիլիսը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», թուրքական «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։
2018/19 մրցաշրջանում Օզբիլիսը կրկին վերադարձել է Նիդեռլանդներ, որտեղ միացել է «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ երկուսուկես մրցաշրջան։