«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ագդոն Մենեզեսը մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով հանդես կգա Երևանի «Ալաշկերտում»։ Այս մասին տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը։
Բրազիլացի 29-ամյա Ագդոնը «Արարատ-Արմենիային» էր միացել 2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր նաև թիմի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Վբեյմար Անգուլոյի՝ կրկին վարձակալության հիմունքներով «Ալաշկերտ» տեղափոխվելու մասին։