«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան թիմ «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել է վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում ծագումով կոլումբացի կիսապաշտպանը դարձել է 2 գոլի հեղինակ՝ գրավելով Խորվաթիայի և Էստոնիայի հավաքականների դարպասը:
«Շնորհակալ եմ «Ալաշկերտի» մարզչական շտաբին և ղեկավարությանը՝ այս հնարավորության համար: Եկել եմ «Ալաշկերտ» հաջողելու և թիմին օգտակար լինելու մեծ ցանկությամբ: Բոլորս միասին մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին: Vamós, «Ալաշկերտ»»,- պայմանագրի ստորագրումից հետո ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Անգուլոն: