ԱՄՆ-ի Լեյք Փլեսիդ քաղաքում շարունակվում են Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերը։
Հայաստանի պատվիրակներից իր ելույթները սկսել է դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։ Նա 1500 մետր սպրինտում որակավորման փուլն ավարտել է 13-րդ տեղում։
Սակայն այդ արդյունքը թույլ չի տվել տեղ զբաղեցնել լավագույնների շարքում և շարունակել ելույթը եզրափակչում:
Միքայելը հունվարի 17-ին և 18-ին կշարունակի ելույթները դասական և ազատ ոճի 10 կմ մրցատարածություններում: