Ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկըի՝ Դոնեցկի «Շախտյորից» Լոնդոնի «Չելսի» տեղափոխությունը պատմության ամենաթանկարժեք ձմեռային տրանսֆերների ցանկում 4-րդն է:
Մուդրիկը երեկ՝ հունվարի 15-ին է դարձել «Չելսիի» ֆուտբոլիստ: Տարատեսակ լրատվամիջոցների փոխանցմամբ, լոնդոնյան ակումբն ուկրաինացու համար 70 մլն եվրո է վճարել, ևս 30 մլն եվրո «Շախտյորը» կարող է ստանալ որպես բոնուս:
Հատկանշական է, որ 10 ամենաթանկարժեք տրանսֆերներից 6-ի պարագայում ֆուտբոլիստները տեղափոխվել են Անգլիայի Պրեմիեր-լիգա:
























































