Ավարտվեց Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 3-րդ խաղափուլը։
Տղամարդկանց մրցաշարում առաջատարներն են՝
Մանուել Պետրոսյան՝ 3 միավոր,
Արամ Հակոբյան՝ 2.5 միավոր,
Տիգրան Պետրոսյան՝ 2 միավոր,
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2 միավոր:
Կանանց մրցաշարում 3 հնարավորից 2 միավոր ունեն չորս շախմատիստուհիներ՝ Պոլինա Կոբակը, Մարիա Գևորգյանը, Արփինե Գրիգորյանը և Վերոնիկա Խաչատրյանը։ Նրանք կիսում են առաջին տեղը: