«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ հանդիպումը (0:2)։
«Ես հիասթափված եմ արդյունքից։ Մենք ցանկանում էինք հաղթել մեր երկրպագուների համար, քանի որ գիտենք, թե որքան կարևոր է այս հանդիպումը նրանց համար:
Մենք լավ սկսեցինք, բայց հետո թուլացրեցինք տեմը։ Ֆուտբոլը տարօրինակ է, և երբեմն պատահում են այնպիսի իրավիճակներ, որոնք շատ դժվար է բացատրել։ Մենք լավ հնարավորություն ունեինք հավասարեցնելու, սակայն «Արսենալի» դարպասապահը ֆանտաստիկ սեյվ կատարեց։ Իսկ երկրորդ գոլը կոտրեց մեզ։
Նման խաղում կարելի է խելագարվել ու շատ գոլեր բաց թողնել, բայց փոխարենը մենք պահեր ստեղծեցինք։ «Արսենալն» արժանի է մնալ աղյուսակի վերևում և պայքարել Պրեմիեր լիգայում հաղթանակի համար։ «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» տիտղոսի երկու հավակնորդներ են»,- մարզչի խոսքն է մեջբերել BBC-ն։
«Արսենալն» 18 խաղում վաստակել է 47 միավոր այժմ 8 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։ «Տոտենհեմը» 19 խաղից հետո 33 միավորով հինգերորդ տեղում է։
























































