Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է Միխայիլ Մուդրիկի տեղափոխությունը «Չելսի»։
«Նա երիտասարդ խաղացող է։ Մուդրիկը շատ արագաշարժ է։ Եթե ես մնամ այստեղ մինչև Մուդրիկի պայմանագրի ավարտը, երջանիկ կլինեմ։ Տրանսֆերային պատուհանում տեղի է ունենում անսպասելին։ Նա մեծ ապագա ունեցող երիտասարդ խաղացող է: Նա լավ է իրեն դրսևորում մեկը մեկի խաղալիս, կարողանում է սպառնալ մրցակցի դարպասին։ Իսկ մեր երկրպագուներն արդեն հավանում են նրան»,- Փոթերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Մուդրիկը պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականը։ Գործարքի գումարը կազմում է 70+30 մլն եվրո։
























































