«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում դարձել է ինքնագոլի հեղինակ։ Նյութը հրապարակելու պահին հյուրերն առջևում են հաշվի մեջ 1-0 հաշվով։
36-ամյա Լյորիսը «Տոտենհեմի» կազմում առաջին անգամ է ինքնագոլի հեղինակ դարձել։ Նշենք, որ «Արսենալի» դեմ խաղը նրա համար 354-րդն էր Պրեմիեր լիգայում «Տոտնհեմի» կազմում:
























































