Միխայիլ Մուդրիկը «Չելսի» տեղափոխվելուց առաջ բարեհաջող բուժզննում է անցել։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա վինգերը պայմանագիր է կնքել լոնդոնցիների շտաբում, իսկ հիմա ստադիոնից հետևում է ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Չելսի» — «Քրիսթալ Փելաս» խաղին։
Նրանք ցանկանում են այսօր պաշտոնապես ներկայացնել Մուդրիկին «Սթեմֆորդ Բրիջում»:
Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի համար «Չելսին» կվճարի 70+40 միլիոն եվրո։