Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում տարավ 21-րդ հաղթանակը՝ արդեն հունվարին գերազանցելով անցած մրցաշրջանի հաղթանակների թիվը։ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 28 հանդիպումներից 21-ում հաղթել է։
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 38 միավոր և բարձրացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տեղ՝ մոտենալով «Մանչեսթեր Սիթիին»։
Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 39 միավոր՝ առաջատար «Արսենալից» զիջելով 5 միավորով, սակայն «զինագործները» դեռ մեկ հանդիպում ունեն։