«Լիդսը» հետաքրքրված է Անժերի և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Ազեդին Ունայի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Անգլիական ակումբը 22-ամյա խաղացողի համար առաջարկել է 25 միլիոն եվրո և պատրաստ է նրա հետ կնքել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով։
2022/23 մրցաշրջանում Ունայը Անժերի կազմում մասնակցել է 14 հանդիպման և գոլ չի խփել։ Աշխարհի 2022 թվականի առաջնությունում նա մասնակցել է Մարոկկոյի ազգային հավաքականի բոլոր 7 հանդիպումներին։
























































