Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաքի է մեկնել Թուրքիայի Բելեք քաղաք։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
«2022/23 մրցաշրջա նի երկրորդ հատվածին ընդառաջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հունվարի 14-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Միջերկրական ծովի ափին գտնվող Բելեք քաղաքում» ,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թիմը հավաքի երկրորդ հատվածում կանցկացնի նաև 6 ընկերական հանդիպում, որոնք ներկայացված են` ըստ ժամանակացույցի.
21.01. «Փյունիկ»-«Դնեպր-1» (Ուկրաինա)
04.02․ «Փյունիկ»-«Մակտարալ» (Ղազախստան)
04.02․ «Փյունիկ»-«Վերես» (Ուկրաինա)
09.02. «Փյունիկ»-«Բալթիկա» (Ռուսաստան)
13.02․ «Փյունիկ»-«Օրենբուրգ» (Ռուսաստան)
13.02․ «Փյունիկ»-«Ալեքսանդրիա» (Ուկրաինա)
Հանդիպումների ժամերի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 24-ին` հյուրընկալվելով Չարենցավանի «Վանին»։