ԱՊԼ 20-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»:
Տանտերերը 3 գոլերն էլ խփեցին երկրորդ խաղակեսում: 47-րդ րոպեին Սոլոմոն Մարչը բացեց հաշիվը, իսկ 6 րոպե անց անգլիացին խփեց իր երկրորդ գոլը: 82-րդ րոպեին Ուելբեքը հաշիվը դարձրեց 3:0:
Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» 30 միավորով բարձրացավ 7-րդ տեղ: «Լիվերպուլը» 8-րդն է 28 միավորով:
























































