«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ՄՅՈՒ-ից կրած 1-2 հաշվով պարտության մասին։
«Շնորհավորում եմ ՄՅՈՒ-ին։ Մարդիկ հասկանում են՝ որքան լավն է «Ման Սիթին»։ Ֆանտաստիկ խաղ էր։ Մոտ էինք հաղթանակին, պետք է ավելացնենք այն իրավիճակներում, երբ գոլ ենք բաց թողնում, պիտի ավելի կայուն լինենք։ Առաջին ու երկրորդ գոլերի տարբերությունը չափազանց քիչ էր։
Ընդհանուր առմամբ, ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ինձ համար միևնույն է, եթե մենք չհաղթենք ԱՊԼ-ն կամ Լիգայի գավաթը, բայց փորձենք դա անել։ Ինձ համար միևնույն է, եթե թիմը խաղա այսօրվա պես։ Սա շատ նման էր նրան, թե մենք ինչպես ենք խաղացել այստեղ շատ-շատ երկար տարիներ։
Բրունուի գոլի ժամաանկ Ռեշֆորդը խաղից դուրս էր, իսկ Ֆերնանդեսշը՝ ոչ։ Ռեշֆորդը շեղեց մեր դարպասապահին ու կենտրոնական պաշտպաններին։ Սա այն է, ինչ կա։ Գիտենք, որտեղ ենք խաղում։ Մրցավարների համար բարդ է այս մարզադաշտերում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։