ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը գոլի հեղինակ դարձավ ԱՊԼ 20-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Այս կերպ, հարձակվողը աչքի ընկավ մանկունիանցիների՝ բոլոր մրցաշարերի անընդմեջ 7-րդ խաղում։ «Կարմիր սատանաների» վերջին խաղացողը, որին հաջողվել էր նման արդյունքի հասնել, Կրիշտիանու Ռոնալդուն էր։ Նա նման արդյունքի հասել էր 2008 թվականին։
Անգլիացին գրավել է «Բարնլիի», «Նոթինգհեմի», «Վուլվերհեմփթոնի», «Բորնմութի», «Էվերթոնի», «Չարլթոնի» և «Ման Սիթիի» դարպասները։
Այսօրվա հաղթանակի շնորհիվ ՄՅՈՒ-ն 38 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղ՝ ընդհուպ մոտենալով 39 միավոր ունեցող «Սիթիին»։