ԱՊԼ 20-րդ տուրում ՄՅՈՒ-ն ընդունել էր «Ման Սիթիին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ 60-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ջեք Գրիլիշը։ 78-րդ րոպեին Կազեմիրոյի փոխանցումից հետո Բրունու Ֆերնանդեշը հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց Ռեշֆորդը առաջ մղեց ՄՅՈՒ-ին։
Հանդիպման մնացած ընթացքում գոլեր այլևս չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Սիթին» 39 միավորով 2-րդ տեղում է, իսկ ՄՅՈՒ-ն միավորների տարբերությունը հասցրեց 1-ի և 38 միավորով 3-րդ տեղում է։
























































