Այսօր՝ հունվարի 14-ին, Մանչեսթերում կկայանա Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կմեկանրկի Երևանի ժամանակով 16:30-ին։
Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բորնմուտին», իսկ «Ման․Սիթին» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին»:
«Քաղաքաբնակները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են՝ 17 խաղում վաստակած 39 միավորով: «Յունայթեդը» չորրորդն է՝ 35 միավորով։
Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը․
Մանչեսթեր Յունայթեդ
Մանչեսթեր Սիթի