«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, որը կկայանա այսօր և իր թիմ պատրաստ է «քաղաքաբնակների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի «մտքի խաղերին»։
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է մտածում Գվարդիոլան, ոչ էլ նրա «մտքի խաղերն» են հետաքրքիր։ Նա կարող է դրանք ավելի հաճախ օգտագործել, բայց մենք պատրաստ ենք դրան։ Մենք ունենք մեր սեփական սկզբունքները, մեր ֆուտբոլը։
Եթե ցանկանում ենք տիտղոսներ նվաճել, ապա պետք է խաղանք լավագույնների դեմ, իսկ այսօրվա մրցակիցը լավագույնն է, ուստի անհամբեր սպասում ենք նրանց մարտահրավեր նետելուն:
Մենք լավ խաղացողներ ունենք, և ես համոզված եմ, որ նրանք կարող են մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» բոլոր խաղացողների հետ»,- մեջբերում է Տեն Հագին ESPN-ը։
























































