Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դժգոհ է սեփական մարզադաշտի՝ «Օլդ Թրաֆորդի» ներկայիս վիճակից։
Ակումբը հասկանում է, որ մարզադաշտը հնացել է և ցանկանում է թարմացնել այն, հայտնում է Tribalfootball-ը։
Տարբերակներից մեկը «Օլդ Թրաֆորդը» քանդելն է և 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ նոր մարզադաշտ կառուցելը:
Երկրորդ՝ ավելի բյուջետային տարբերակը ներկայիս ասպարեզի վերակառուցումն է մոտ 1 մլրդ ֆունտ ստեռլինգով։ Վերակառուցման օգտին ընտրություն կարող է կատարվել նաև այն պատճառով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դեմ են «Օլդ Թրաֆորդի» քանդմանը։