«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ բրազիլացի հարձակվող Լուկաս Մոուրան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։
«Սա ակումբի որոշումն է, նրա պայմանագիրը չի երկարաձգվի։ Ընթացիկ մրցաշրջանը անհաջող է Լուկասի համար. անկեղծ ասած, երբ պլանավորում էինք, թե ինչպես ենք անցկացնելու այս մրցաշրջանը, Լուկասը մեր կողմից համարվում էր ամենակարևոր խաղացողներից մեկը»,- «Տոտենհեմի» մարզչի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
30-ամյա բրազիլացին «Տոտենհեմում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Մոուրան անցկացրել է ութ հանդիպում Պրեմիեր լիգայում և երեք հանդիպում՝ Չեմպիոնների լիգայում:
Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 270 րոպե՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
























































