«Ոսկե գնդակի» նախկին մրցանակակիր Ռիվալդոն չի հավատում, որ Նեյմարը կհեռանա ՊՍԺ-ից այս ձմռանը, բայց վստահ է, որ դա կանի ամռանը։
Ավելին, Ռիվալդոն նույնիսկ գիտի, թե որ ակումբ կարող է տեղափոխվել բրազիլացին․
«Չեմ հավատում, որ նա կհեռանա ՊՍԺ-ից հիմա՝ ձմռանը։ Բայց, կարծում եմ, որ մրցաշրջանի վերջում դա կարող է տեղի ունենալ։ Կարծում եմ, որ Նեյմարը կարող է գնալ Անգլիայի առաջնություն, որտեղ դեռ չի խաղացել։
Այնտեղ նա կարող է միանալ «Մանչեսթեր Սիթիին», սա նրա համար լավագույն թիմն է, որն արագ հարձակվողական ֆուտբոլ է խաղում»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress-ը։
























































