«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ասել է, որ թիմի հարձակվող Ժոելինտոնը կարող է չմասնակցել ԱՊԼ 20-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղին։
«Այո, գիտեմ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մասին, նա արդեն ապաշխարել է, հասկանում է ողջ պատասխանատվությունը։ Ես չեմ խորանա հարցի էության մեջ, բայց նա գիտակցում է դրա լրջությունը։ Մենք աջակցում ենք նրան, բայց նա կարող է չխաղալ «Ֆուլհեմի» դեմ»,- Հաուի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք՝ բրազիլացի հարձակվողը ձերբակալվել էր հունվարի 12-ի առավոտյան այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել էին նրա մեքենան Նյուքասլի Փոնթլենդ Ռոուդ թաղամասում։ Ժոելինտոնին մեղադրանք է առաջադրվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Ֆուտբոլիստը պետք է տեղական դատարանի առաջ կանգնի հունվարի վերջին: Նիստը նախատեսված է ամսի 26-ին։