ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Դոնի բան դե Բեկն այս մրցաշրջանում այլևս չի խաղա։ Ֆուտբոլիստը «Բորնմութի» դեմ խաղում ծնկի վնասվածք էր ստացել։
25-ամյա նիդերլանդցին ՄՅՈՒ էր տեղափոխվել 2020-ի սեպտեմբերին 39 մլն եվրոյի դիմաց։ Այդ ժամանակվանից ի վեր նա թիմի կազմում մասնակցել է 60 խաղի, խփել 2 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքն ընկել է ՝ հասնելով 20 մլն եվրոյի։
Վան դե Բեկի պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվական։
























































