Daily Mail պարբերականը հաշվարկել է, թե որքան կարժենա Լոնդոնի «Չելսիի» համար պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի որակազրկումը, որը վարձավճարով Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվեց Անգլիա և հեռացվեց «Ֆուլհեմի» հետ կապույտների կազմում իր նորամուտի խաղի ժամանակ (1:2):
«Չելսին» իսպանացիներին վճարել է մոտ 10,1 միլիոն եվրո Ֆելիշի՝ մինչև մրցաշրջանի ավարտ նախատեսված վարձավճարի համար, ինչպես նաև համաձայնել է հոգալ պորտուգալացու աշխատավարձի բոլոր ծախսերը (6,8 միլիոն եվրո մինչև 2023 թվականի ամառը):
Սա նշանակում է, որ կիսապաշտպանի մնալը Լոնդոնում կապույտների համար կարժենա մոտ 16,9 միլիոն եվրո։ Հաշվի առնելով երեկվա խաղը՝ Ֆելիշը կարող էր Պրեմիեր լիգայում 21 հանդիպում անցկացնել։ Լոնդոնյան դերբիում ուղիղ կարմիր քարտը նշանակում է, որ նա բաց կթողնի Անգլիայի առաջնության երեք խաղ՝ համապատասխանաբար «Լիվերպուլի», «Ֆուլհեմի» և «Վեսթ Հեմի» հետ, համապատասխանաբար, «Չելսին» Մադրիդին վճարում է 804 761 հազար եվրո մեկ խաղի համար, իսկ պորտուգալացու բաց թողած երեք հանդիպումը կարժենա մոտ 2,4 մլն եվրո։
























































