«Փյունիկի» ֆուտբոլիստ Գրենիկ Պետրոսյանը տեղափոխվել է ԲԿՄԱ։ Այս մասին տեղեկացնում է բանակայինների մամուլի ծառայությունը։
Ըստ ամենայնի՝ ֆուտբոլիստը նոր թիմում կխաղա վարձակալական հիմունքներով։
«Մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի բանակայինների կազմում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։