«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի՝ լոնդոնյան ակումբում նորամուտի մասին։
«Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, կարևոր խաղացող մեզ համար։
60 րոպեի ընթացքում տեսանք, թե նա ինչի է ընդունակ՝ շատ լավ բաների։ Նա կարող է փոխել խաղի ընթացքը, կարող է գոլ խփել ու մի քանի լավ փոխանցում անել։ Գիտենք, որ նա օգնելու է մեզ։ Ունենալ խաղացող, որը կարող է փոխել իրավիճակը, օգտակար է թիմի ինքնավստահության համար»,- Կուլիբալիի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը։
ԱՊԼ 7-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղում Ֆելիշը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից, «Չելսին» պարտվեց 1-2 հաշվով։
























































