«Արսենալի» նախկին հարձակվող Պոլ Մերսոնը խոսել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Հոլանդն իսկական հարձակվող է: Եթե նա գոլ չի խփում, դա խնդիր է դառնում։ Նախկինում «Սիթիի» գոլերը բաշխվում էին ամբողջ թիմով, և դա զարմանալի էր: Մրցակիցները կհասկանան դա և կսկսեն ավելի լավ խաղալ Հոլանդի հետ»,- Մերսոնի խոսքն է մեջբերել Sportskeeda-ն։
Այս մրցաշրջանում 22-ամյա նորվեգացին «Սիթիի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: