«Մանչեսթեր Յունայթեդը» ավարտին է հասցրել Վաութ Վեգհորսթի տեղափոխությունը։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի հարձակվողը բարեհաջող բուժզննում է անցել։ Բոլոր փաստաթղթերը ստորագրված են։
ՄՅՈւ-ն «Բարնլիից» կվարձակալի ֆուտբոլիստին, սակայն պայմանագրում լրիվ տրանսֆերը գնելու կետ ներառված չի լինի։
Թուրքիայի առաջնության 16 խաղում «Բարնլիից» վարձավճարով «Բեշիքթաշում» հանդես եկող Վեգհորսթը դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































