Կայացել է Համաշխարհային Համալսարանական 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են շուրջ 50 երկրների ավելի քան 2000 պատվիրակներ:
Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել 6 մարզիկներ, որոնք հանդես կգան 4 մարզաձևում: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն մենասահորդ Մարինա Ասոյանը, Արթուր Գրուզդև-Վիկտորյա Ազրոյան գեղասահքի պարային զույգը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:
ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ ձմեռային համաշխարհային ունիվերսիադային մասնակցում է պետական ֆինանսավորմամբ. կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել:
Արդեն հունվարի 13-ին համաշխարհային ուսանողական խաղերում կմեկնարկեն դահուկավազքի և գեղասահքի մրցումները: