ԱՊԼ 7-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին» և 1-2 հաշվով պարտություն կրեց:
25-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Վիլիանը, իսկ 47-ին Կուլիբալին կրկնապատկեց այն:
58-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց լոնդոնյան թիմում նորամուտը նշող Ժաու Ֆելիշը:
73-րդ րոպեին Կառլոս Վինիսիուսը գոլի հեղինակ դարձավ՝ վերջակետ դնելով խաղին:
Այս խաղից հետո «Ֆուլհեմը» 31 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Չելսին» 25 միավորով՝ 10-րդը:
























































