«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 24-ամյա պաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Գրիգորյանը: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գրիգորյանը «Ուրարտուի» (նախկինում` «Բանանց») սան է, հանդես է եկել ակումբի տարիքային տարբեր թիմերում, ինչպես նաև` 1 մրցաշրջան վարձավճարով ելույթ է ունեցել «Նոայի» կազմում։
Հայաստանի Պրեմիեր Լիգայում երիտասարդ ֆուտբոլիստն անցկացրել է ընդհանուր առմամբ 55, իսկ Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում` 27 հանդիպում։