Այսօր՝ հունվարի 11-ին, Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի ընթացքին: Այս մասին հաղորդում է Շախմատի ակադեմիայի ֆեյսբուքյան էջը։
«Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից , ինչպես նաև այցելեց շրջանային մրցաշարի դահլիճ, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: