«Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին կարող է համալրել «Աստոն Վիլլայի» կազմը: Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսն իր Twitter-ում։
Ըստ ինսայդերի՝ «Ասթոն Վիլան» պատրաստ է Գենդուզիի համար առաջարկել 30 միլիոն եվրո: Տրանսֆերի ընդհանուր գումարը կարող է հասնել 40 միլիոն եվրոյի՝ ներառյալ տարբեր բոնուսները: «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին անձամբ է փորձում Գենդուզիին համոզել տեղափոխվել անգլիական ակումբ։ Իսպանացի մասնագետը ֆրանսիացի կիսապաշտպանի հետ աշխատել է Լոնդոնի «Արսենալում»։ «Մարսելը» պատրաստ է բաժանվել Գենդուզիից, եթե լավ առաջարկ ստանա:
Գենդուզին «Մարսել» է տեղափոխվել 2021 թվականին՝ «Արսենալից»:
























































