Հարձակվող Ռոմեո Բեքհեմը նորամուտն է նշել «Բրենտֆորդի» երկրորդ թիմի կազմում՝ Լոնդոնի Գավաթի՝ «Էրիտ էնդ Բելվեդերի» դեմ խաղում:
20-ամյա ֆուտբոլիստը խաղը սկսել է պահեստայինների նստարանից և փոխարինման է մտել 55-րդ րոպեին: Խաղն ավարտվել է «Բրենտֆորդի» երկրորդ թիմի՝ 3-2 հաշվով հաղթանակով:
«Ռոմեոն իսկապես մեզ առաջ մղեց: Նա մի քանի իսկական լավ պահեր ստեղծեց: Նա նաև գոլ խփելու հնարավորություն ունեցավ: Ես հիացած եմ նրանով և ամբողջ թիմով: Մենք չէինք հանձնվում և հաղթահարեցինք այս փորձությունը»,- թիմի գլխավոր մարզիչ Նիլ Մակֆարլեյնի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին «Բրենտֆորդը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց Ռոմեո Բեքհեմին: 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ինտեր Մայամիին», որի սեփականատերը Ռոմեոյի հայրն է՝ Դևիդ Բեքհեմը:
























































