2023 թվականի հունվարին կանցկացվեն Հայաստանի շախմատի 83-րդ և կանանց 78-րդ առաջնությունները:
Տղամարդկանց առաջնությունը կանցկացվի հունվարի 12-24-ը: Առաջնությանը կմասնակցեն Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը և Սարգիս Սարգսյանը:
Կանանց առաջնությունը կանցկացվի հունվարի 12-22-ը: Կանանց մրցապայքարին կմասնակցեն Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը, Արփինե Գրիգորյանը, Ասյա Եդիգարյանը, Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը:
Բացման արարողությունները տեղի կունենան 2023 թվականի հունվարի 12-ին և կմեկնարկեն ժամը 15։00-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում։
Խաղերը տեղի են ունենալու ամեն օր՝ առանց հանգստյան օրերի: Խաղերի մեկնարկը 15:00-ից է՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: