Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայտնվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի շապիկին, որը կանցկացվի Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում (Իտալիա):
23-ամյա Մեդվեդեւան դարձել է գեղասահքի բաժնի դեմքը։
Եվգենիան 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։ Նա նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է։
Հիշեցնենք, որ ռուս գեղասահորդները անորոշ ժամանակով չեն մասնակցում միջազգային մրցումներին։