Չնայած անբավարար արդյունքներին՝ «Չելսիի» ղեկավարությունը վստահում է թիմի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերին: Մասնագետին ավելի շատ ռեսուրսներ կտրամադրվեն՝ արդյունքների հասնելու համար, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Չելսիի» ղեկավարները վստահ են Փոթերի մարզչական որակների հարցում և մտադիր չեն նրան հեռացնել: Ընդ որում, մարզիչը պայմանագիր կնքելիս երաշխիք է խնդրել, որ իրեն ժամանակ կտրամադրվի և առաջին իսկ մրցաշրջանում կտրուկ որոշումներ չեն կայացվի:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ակումբն անցումային փուլում է գտնվում, իսկ թիմի կազմում հեռու է օպտիմալից, ինչն ազդում է արդյունքների վրա: «Չելսիի» ղեկավարները Փոթերի հետ երկարաժամկետ հույսեր են կապում ու նրան իդեալական մարզիչ են համարում:
Լոնդոնցիներն ընթացիկ մրցաշրջանում արդեն դուրս են մնացել բոլոր գավաթային մրցաշարերից, իսկ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղն են զբաղեցնում:
























































