«ՌԲ Լայպցիգի» խորվաթ պաշտպան Շոշկո Գվարդիոլը չի հերքել, որ կարող է հեռանալ գերմանական ակումբից։
«Չելսի», թե՞ «Մանչեսթեր Սիթի».․․ Չգիտեմ՝ ում կընտրեի։ Չեմ շտապում, բավականին շատ ժամանակ ունեմ։
Հուսով եմ, որ հաջորդ վեց ամիսները կանցկացնեմ Լայպցիգում։ «Չելսին» չի հանձնվել նախորդ ամռան փորձերից հետո և դեռ ցանկանում է ձեռք բերել ինձ: Մենք պայմանավորվեցինք, որ գործարքը կարող է կայանալ ձմռանը։ Հունվարն արդեն եկել է, ուստի պետք է տեսնենք, թե ինչ կլինի»,- Գվարդիոլի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Այս մրցաշրջանում Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։
























































